Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի հարազատները հայտնել են, որ նա բանտախցում մահացել է:
ArmLur.am-ին հայտնեցին նաև, որ պատճառը նրա երկարատև հիվանդությունն էր` կապված սրտի հետ:
Գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և մինչ հիվանդանոց հասցնելը, նա մահացել է: ՔԿ վարչության լրատվական ծառայությունից հայտնել են, որ դատապարտյալը սրտի ծակոց է զգացել, տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է Էդուարդ Գրիգորյանի մահը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Գրիգորյանը խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ անել այս գործի շրջանակներում: