Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Մեր այս @nk_production_95 КВН-ականները շատ տարօրինակ մարդիկ են: Զանգում են կեսգիշերից հետո, ասում են, որ իրենք ինչ-որ գերկարևոր գործ ունեն: Դե, ես էլ ընտելացել եմ, որ նրանց մոտ ամեն ինչ միշտ ամեն բան լուրջ և առանց ավելորդ կատակների: Հենց այդ պատճառով առանց երկար-բարակ մտածելու` ասում եմ` եկեք այստեղ:
10 րոպե չանցած` ու նրանք իրոք խմբակով ներս են գալիս և հայտարարում են, որ ինձ IPhone X են նվիրելու: Ես զարմացած եմ, հարցնում եմ` ինչ առիթ է, ոնց որ թե ծննդյանս օրն էլ վաղուց անցել է, այդ ժամանակ նրանք նվերի մասին չէին էլ հիշում: Նրանք Telegram-ում կարդացել էին, որ տասնյակ այֆոններ ունեմ, բայց այն մոդելը չէ, և որոշել են ինձ համար անակնկալ անել: Դե, ի՞նչ կարող ես նրանց հետ անել: Իսկական երեխաներ… Ես վերցրի նվերը, բայց մենք որոշեցինք, որ այն կնվիրենք նրան, ով Պուտինի մասին ամենալավ բանաստեղծությունը կգրի: Եվ այսպես, ձեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս այֆոնի տերը: Մաղթում եմ հաջողություն»: