Բրիտանացի եւ նորվեգացի գիտնականները նշել են առավել պիտանի սնունդն աղեստամոքսային հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխման համար: Հետազոտությունը հրապարակված Է Nature Communications-ում, ինչի մասին հայտնել Է Ուորիքի համալսարանը (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նուռը, խաղողի կարմիր սորտերը, տանձը, սունկը, ոսպը, սոյան եւ կանաչ ոլոռն առանձնապես արդյունավետ են աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման համար:
Այդ սնունդը, նշում են գիտնականները, դրական ազդեցություն Է գործում աուտոֆագիայի (բջջի կողմից սեփական վնասակար բաղադրիչների կլանման) վրա՝ օրգանիզմում կանխելով բորբոքային գործընթացների զարգացումը:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ պարզելով այն պատճառները, որնք ազդում են աուտոֆագիայի բնականոն մեխանիզմի վրա: Գիտնականները հայտնաբերել են Kenny սպիտակուցը, որի հետ Է կապված գործընթացի կարգավորումը: Երբ աուտոֆագիան կոռեկտ չի գործում, այդ պրոտեինը կուտակվում Է եւ բորբոքում Է առաջ բերում: