Ադրբեջանի կինոլոգիական կենտրոնը ծրագրում է շներին վարժեցնել, որպեսզի նրանք արձագանքեն հայկական խոսքին:
Դա հիմնականում վերաբերվում է պահակակետերում պահվող շներին, որպեսզի նրանք կարողանան օպերատիվ կերպով նախազգուշացնել զինվորներին՝ թշնամու խոսքը, լեզուն լսելու դեպքում:
Այս մասին գրում է ադրբեջանական femida.az պարբերականը: Ըստ պարբերականի՝ նման քայլին գնալը պայմանավորված է տարածաշրջանում ահագնացող անկայունությամբ: