«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որոշումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա¬րանի անդամների ու «նեղ մասնագետների» մի փոքր խմբին հասանելի եզրույթների, մեկնաբանությունների տակ, որոնք կարդալիս հասարակ մահկանացուն ոչինչ չի հասկանում ու միայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում, մտածում է՝ «որտեղ են ուզում քցած լինել»:
Եվ այսպես. ՍԴ-ն որոշեց, առաջին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ, 179-րդ հոդվածների պահանջներին հակասող: Որոշման 4-րդ կետով, հաշվի առնելով ՍԴ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների եւ վեճերի առարկա օրենքի դրույթներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի համակարգային առումով փոխկապակցվածությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի իրավակարգավորումների հետ, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխախտելու վերաբերյալ, ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, սույն որոշման՝ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավա- դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2018 թվականի մարտի 31-ը, իսկ Ազգային ժողովին թողնվեց հնարավորություն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել ՍԴ նոյեմբերի 10-ի որոշման պահանջներին:
5-րդ կետով՝ Վանաձորի համայնքի ավագանու 2017 թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ կորցնում են իրենց իրավաբանական ուժը նախատեսված վերջնաժամկետի պահից:
ՀԳ. Ակնհայտ է, որ ՀՀԿ քաղաքական կոնյունկտուրայի լավագույն ավանդույթներին քաջածանոթ Մամիկոն Ասլանյանը եւս հասկանում է, որ Հայաստանի նման երկրի Սահմանադրական դատարանը պատահաբար նման որոշումներ չի կայացնում: Հասկանում է նաեւ այն, որ սրանով իշխանությունը մի քանի խնդիր է լուծում՝ մի կողմից կտրում է Վանաձորի ճգնաժամի հետեւանքով առաջացած գորդյան հանգույցը (բաջատեղյակները գիտեն, թե այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որքան արյուն է տարել, բայցեւ չի լուծվել՝ չնայած ամենաբարձր օղակներում տրված խոստումներին, որ խնդիրը կկարգավորվի): Մյուս կողմից՝ ՍԴ հեռացող նախագահին (որի 70-ամյակը 2018 թ. մարտին լրանում է) հնարավորություն է տալիս ՍԴ- ում պաշտոնավարման 25 տարին ամփոփել գեղեցիկ հեռացումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ». Գագիկ Հարությունյանը գեղեցիկ է հեռանում. «որտեղ են ուզում քցած լինել»
9:56 - 11.Նոյեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
11/07/17 09:11
«Հրապարակ». 21 տարի անց Գագիկ Հարությունյանը հեռանում է. ՍԴ նախագահի մի քանի թեկնածուներ կան
27/06/24 09:15
«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
17/03/23 10:00
Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան․ «Հրապարակ»
12/10/19 21:03
Որտեղ են ուզում «քցած» լինեն հանրությանը
22/06/17 11:08
«Չէի ուզում լինել մի քաղաքում, որտեղ կան նման մարդիկ». Շպռոտը Հայաստան վերադառնալու ապրումների և կրկին հեռանալու պատճառների մասին
13/06/17 09:30
«Հրապարակ». ԵԼՔ-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ Գագիկ Հարությունյանը
22/02/16 21:52
Այս աղջիկները պարզապես ուզում էին գեղեցիկ լինել, բայց ինչ որ բան սխալ գնաց (լուսանկարներ)
30/05/15 08:47
«Հրապարակ». Ես նման մանկական երազանք չունեմ. Գագիկ Հարությունյանը՝ իր նախագահ դառնալու լուրերի մասին
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան