2017 թվականի նոյեմբերի 12-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը շահագործելու համար Թուրքիայի քաղաքացի հանդիսացող շուրջ 6 հազար ադրբեջանցիների ընտանիքների համար ավաններ են կառուցում:

«Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագիրն ունի արդեն 10 տարուց ավելի վաղեմություն, սակայն այն թույլ չտալու ուղղությամբ մեր ազգային պետականությունը որևէ քայլ չի ձեռնարկել, ուղղակի այն մատնել է հանցավոր լռության: Թուրքական այս ծրագիրը շրջանցեց Ռուսաստանը և կրկին փորձում է շրջափակել Հայաստանը: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծն առաջին հերթին քաղաքական ծրագիր է, որը տնտեսական բաղադրիչի քողարկման ներքո ենթադրում է Ջավախքի հայաթափում, ինչպես դա տեղի ունեցավ Նախիջևանում: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կարճաժամկետ եկամուտների տեսանկյունից դրական ազդեցություն ունի Վրաստանի համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից այն կարող է դառնալ լուրջ սպառնալիք՝ բազմազգ Վրաստանի համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.