Այսօր տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի նոր Ռիո մոլի բացումը, որին մասնակցում էին Սամվել Կարապետյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ: 

Բացման արարոութունից հետո պաշտոնյաները մասնակցեցին «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ հայտարարվեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի  մեկ միլիարդ դոլարի ներդրում:

Ներդումն իրականացվելու է Հայաստանի էներգետիկայի ոլորտում և որպես ծրագրի ամենակարևոր ուղերձ հաստատվեց. «Սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»: