Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված Դ. Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 2002 թվականի ծնված Ն. Դ.-ի կողմից դանակահարվելու հետևանքով:
Ժամը 19.30-ին Ն. Դ.-ն ներկայացել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: