Մոսկվացի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:
«Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնի տեսագրության եւ ձայնագրության տեխնիկական միջոցների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (նամակագրության, հեռախոսազրույցների եւ այլ հաղորդագրությունների գաղտնիության խախտում)»,- նոյեմբերի 15-ին ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նախօրյակին հետաքննության շրջանակներում քննիչները քննչական գործողություններ են կատարել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ոոմանովսկայայի եւ նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրի բնակարաններում: Միեւնույն ժամանակ, նշել է աղբյուրը, քրեական գործում առայժմ ֆիգուրանտներ չկան: