Լիսաբոնի «Սպորտինգ»-ի պաշտպան Ժերեմի Մատյոն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլիստն ազգային թիմում նորամուտը նշել է 2011թ.-ին և մասնակցել է 5 խաղի:
«Ֆրանսիայի հավաքականում տեղ ստանալու համար պայքարելու մոտիվացիա այլեւս չունեմ: 2018թ.-ին կդառնամ 35 տարեկան, նախընտրում եմ տեղս զիջել երիտասարդ խաղացողներին: Նույնիսկ եթե ես լինեի 25 տարեկան, չէի ցանկանա վերադառնալ, քանի որ եղել են որոշ բաներ, որոնց մասին չեմ ցանկանում խոսել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L'Equipe-ն: