«Թռչող ռադար» Ա-100-ի առաջին թռիչքը հայտնվել է համացանցում: Ստորև ներկայացված տեսագրությունը հրապարակել է ռուսական Звезда հեռուստաալիքը:

«Թռչող ռադարը» ստեղծվել է Ил-76МД-90А ռազմական տրանսպորտային ինքնաթիռի հիման վրա:

Ավիացիոն համալիրը կհայտնաբերի և կուղեկցի նպատակը, ինչպես նաև՝ մասնակցություն կունենա մարտական և հարձակողական ինքնաթիռների կառավարման հարցում՝ օդային, ցամաքային և ծովային թիրախների վրա հարձակվելու ժամանակ: