«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված:

Կա շատ հին «վերք»: Տեւական ժամանակ է, որ ԿԳ նախարարության եւ ԲՈՀ-ի միջեւ ներքին հակամարտություն կա: Նախարարությունն ամեն կերպ ցանկանում է անմիջական ներկայություն ունենալ յուրաքանչյուր գիտնականի «կայացման» գործում, սակայն ԲՈՀ-ն ընդդիմանում է:

Երկար պայքարից հետո նախարարությունը գտել է ելքը` օրենքով «փակել» այս կառույցը: Դեռ մեծ հարց է, թե որքան կօգնի դա գիտությանը, ինչ կշահեն գիտնական դառնալ ցանկացողները, բայց եթե այդ նախագիծը օրենք դառնա, կնշանակի` ԿԳՆ-ն հաղթեց իր «անհնազանդ» ենթակային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում