Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը. երգիչն այսուհետ զբաղվելու է նաև զարդերի արտադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում ներկայացրել է իր իսկ կողմից նախագծված զարդի' «ամենատես աչք»-ի լուսանկարը:

«11 տարեկանից սկսած՝ ես ոսկերչական բիզնեսում օգնել եմ իմ հորեղբորը: Համալսարանն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ իր հետ եւ նրանից շատ բաներ եմ սովորել առևտրի, բիզնեսի, կյանքի մասին: Ինձ համար մեծ պատիվ է մշակել իմ սեփական ոսկերչական շարքը»,-գրել է երգիչը: