«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Երեկ ԱԺ-ում կայացած տարկետման իրավունքը հանելու շուրջ կլոր սեղան քննարկումները կշարունակվեն երկու շաբաթ հետո: Կլոր սեղան քննարկման արդյունքներով՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողներն իրենց առաջարկները կփաստաթղթավորեն եւ կներկայացնեն կառավարությանը:
Բացի այդ, ուսանողների մասնակցությամբ կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները կառավարության որոշումներով կամ ենթաօրենսդրական ակտերով:
Նախաձեռնության անդամներից մեկը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կլոր սեղանի գլխավոր ձեռքբերումն այն էր, որ ինչ-որ հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: