«Ժամանակ» թերթը գրում է.
«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդների ցանկն ավելի մեծ է, քան կարելի է անգամ ենթադրել:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնին ցանկացել է տիրանալ նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով կարծել է, թե հայկական ֆուտբոլի հաշվին կարող է լուրջ հաջողություններ արձանագրել:
Սակայն Խաչատրյանի հավակնությունները ջրել է ոչ միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հասկացրել է, որ չի պատրաստվում իր պաշտոնը որեւէ մեկի զիջել, այլ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում