Audi-ն մեքենաներ է նվիրել կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին:
Լիոնել Մեսսին ստացել է Audi RS 6 Avant Performance, Լուիս Սուարեսը նախընտրել է նույն մեքենայի այլ գույնը:
Սերխիո Բուսկետսն ընտրել է Audi R8 Plus, Անդրես Ինյեստան ու Խորդի Ալբան՝ Audi SQ7, Ուսման Դեմբելեն ՝ RS3 Sportback:
Իսկ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ստացել է Audi Q7 E-tron-ի բանալիներ:
Հիեցնենք, որ ավելի վաղ Audi-ն մեքենաներ է նվիրել նաև «Ռեալ»-ի խաղացողներին: