«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր. ենթադրվում էր՝ որպես կամավոր ռազմաճակատ մեկնածները զենքն իրենց հետ տարել են:
Զենքերի անհետացման կապակցությամբ նույնիսկ Արցախի դատախազությունում քրեական գործեր էին հարուցվել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում բացահայտվել է՝ Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում, որտեղից էլ ապօրինի զենք է ձեռք բերել՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշ, ինչը այս տարվա օգոստոսին հայտնաբերվել է նրա բնակարանում, եւ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: Հիմա քրեական գործը դատարանում է»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: