Որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հեռախոսահամարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հարց բարձրացրեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը' հավելելով, որ չի կարող ասել, թե հերթական նախագահական ընտրություններից հետո շարժումը ինչ ընթացք կունենա:

«Դիլիջանում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին դահլիճ չէին տրամադրում, նա զանգահարեց ոստիկանապետին: Որտեղի՞ց համարը գիտի, ո՞նց ա զանգ տալիս: Ես երբեւէ նման համար չեմ ունեցել: Բայց ինքը զանգահարում է ու թույլ են տալիս»,- նշեց Տիգրան Կարապետյանը:

Վերջինս նաեւ չի կարծում, որ այդ ամենը բեմականացված էր, այլ պարզապես նրան հետաքրքիր է, թե որտեղից նրան այդ համարը: Ինչպես նաեւ նշեց, որ դեռ ուսումնասիրում են շարժման ընթացքը: