Իսրայելը իր քաղաքացիներին կոչ է արել Նովրուզի տոնի նախաշեմին չայցելել Ադրբեջան: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացում է տարածել, որտեղ երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ադրբեջան եւ Չեչնիա այցելելուց' ահաբեկչության «հստակ սպառնալիքի» պատճառով:
Ինչպես հաղորդում է «The Long War Journal»-ը, Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախազգուշացումը վերաբերում է 27 երկրի, այդ թվում Թաիլանդին, Նիգերիային, Թունիսին, Ադրբեջանին եւ Թուրքիային: Հետխորհրդային երկրներից այդ ցուցակի մեջ հայտնվել է միայն Ադրբեջանը:
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը նաեւ նախազգուշացրել է, որ Մալիում շարունակվող ռազմական գործողությունների լույսի ներքո Աֆրիկայում ջիհադիստների հարձակման աճող սպառնալիք կա: Զեկույցում կոնկրետ նշված են Մավրիտանիան, Ալժիրը, Սենեգալն ու Ջիբութին: