Կիևում հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության դեմ:

Հիշեցնենք, որ սա երրորդ օրն է, ինչ Սաակաշվիլին կալանքի տակ է և հացադուլ է հայտարարել Կիևի ժամանակավոր պահման մեկուսարանում:

Հաղորդվում է, որ հանրահավաքին մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ:

Պաշտոնական Կիևը պնդում է, թե «Նոր ուժերի» շարժման առաջնորդը իշխանափոխություն է ծրագրել` ռուսների աջակցությունը վայելող հանցավոր խմբերի, այդ թվում` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր օլիգարխների աջակցությամբ։

Հանրահավաքի մասնակիցները պարզել են  «Ազատությո՛ւն Սաակաշվիլիին» գրությամբ պաստառ: