Չինաստանում այրվել Է այն պագոդան, որը համարվում Էր աշխարհի ամենաբարձր փայտյա շինություններից մեկը: Հրդեհի վայրում արված տեսանյութը հրապարակված Է China Global Television Network (CGTN)-ի YouTube-ալիքում:

Բռնկումը տեղի Է ունեցել Սիչուանի նահանգի հարավ-արեւմուտքում գտնվող տաճարային համալիրում: Աշտարակը փրկել չի հաջողվել: Տեսագրության մեջ երեւում Է՝ ինչպես Է կրակի ճարակ դարձած պագոդան սկսում փլուզվել:

CGTN-ի տեղեկատվության համաձայն՝ 16-հարկանի պագոդան ամեաբարձր փայտյա կառույցն Էր Ասիայում: South China Morning Post-ը հայտնում Է, որ հրդեհի մարումը տեւել Է մոտավորապես չորս ժամ: Բռնկման պատճառն առայժմ հայտնի չԷ: Զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: