ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել են «Հայկական  ինքնության պահպանության նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցույթի մասնակցության պայմանները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ անվանակարգերում.

  1. «Մայրենի լեզվի պահապան» (ֆիզիկական անձանց համար)։
  2. «Լավագույն հայկական ուսումնական հաստատություն»։
  3. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»։
  4. Մանկապատանեկան մրցույթ «Ազատ Արցախ», «Մայիս ամիսը հաղթանակների ամիս է» խորագրով ստեղծագործությունների համար (նկար, լուսանկար, քանդակ, երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):

Մրցույթի նպատակն է խրախուսել տարբեր կազմակերպությունների, խմբերի, անհատների սփյուռքում պահպանել և զարգացնել հայկական ինքնությունը: