Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ` 23 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին տալ ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք:

Միաժամանակ, գործող խմբային մեթոդը կատարելագործելու նպատակով, առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի  մեջ ձեւավորել ենթախմբեր  եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

 Նախագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է: