Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը:
Ի թիվս այլ հարցերի՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է նաև հարցին՝ ինչպե՞ս է ինքը այցելել Սիրիայում Հմեյմիմի ռազմակայան:
Նրա խոսքով, ինքը կարողացել է անձամբ այցելել Սիրիա՝ ահաբեկիչների պարտությունից հետո, քանի որ ավելի վաղ անվտանգության ապահովման խնդիրներ են եղել:
Անվտանգությունն ապահովել են ցամաքից:
Հմեյմիմի ռազմակայանում վայրէջքի ժամանակ Պուտինի օդանավին ուղեկցող կործանիչները թռել են մի փոքր ավելի ցածր, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրենց վրա վերցնեն հրթիռի հնարավոր հարվածը:
«Ես շնորհակալ եմ նրանց»,-ասել է ՌԴ նախագահը:
Սիրիայում փախստականների վերաբերյալ հարցին Պուտինը պատասխանել է. «Այդ խնդրից բազմաթիվ մարդիկ են տառապում: Ամենից շատ ճամբարներ կան Թուրքիայում, Հորդանանում, ԵՄ երկրներում»:
Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանը պատրաստ է լուծել փախստականների խնդիրը, բայց միջազգային միավորման կազմում, քանի որ միայնակ ոչ ոք այդ խնդիրն ի զորու չէ լուծել, ընդգծել է Պուտինը: