Հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է կառուցվածքային արմատական փոփոխություններ կատարել կառավարությունում: «Հրապարակ» թերթը գրում է, որ չնայած դրան, երդմնակալության արարողությունից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերևս վերանշանակումը:
Ըստ թերթի, Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում ասել է, որ փոփոխությունները լինելու են արմատական, սակայն սպասում են քաղաքապետի ընտրությունների ավարտին, երբ քաղաքական դաշտը վերջնական կհստակվի, իսկ բուն «բարեփոխումներն» ու կադրային շարժերը կսկսվեն աշնանը' սեպտեմբերից:
Հայաստանում սովորաբար ընտրություններից հետո խոսք է գնում կառուցվածքային ու կադրային «արմատական փոփոխությունների» մասին: Հանրության գերակշիռ մասին նման տեղեկատվությունը հետաքրքիր է, որովհետեւ այդ ժամանակ սկսում են ներքին ինտրիգներ, հեռացումներ ու նշանակումներ, որոնք ինքնին հետաքրքիր են:
Ընդհանրապես, Հայաստանի պաշտոնյաների գերակշիռ մասին կարելի է հանգիստ հեռացնել աշխատանքից ու քրեական գործեր հարուցել նրանց դեմ՝ զանազան չարաշահումների, հակաօրինական գործողությունների ու հանցագործությունների համար: Այս տեսակետից, Հայաստանի պաշտոնյաների գերակշիռ մասը «քայլող իրեղեն ապացույցներ» են եւ ներքաղաքական ինտրիգների համար՝ հարուստ նյութ: Իշխանությունը երբեւէ չի հապաղել իր համար դժվար ժամանակներում դիմել մի քանի «գլուխ թռցնելուն», որով զբաղեցրել է հանրության զգալի՝ «թամաշա» սիրող մասին:
Իշխանության մոտ դա լավ է ստացվում, իսկ հայ պաշտոնյաներն էլ այնպիսի արարածներ են, որ նրանց շուրջ կարելի է ցանկացած մակարդակի տեսարան սարքել: Այդ տեսակետից, նրանք կարծես թե փոխհատուցում են ներկայացման հաջորդ կարեւոր մասի բացակայությունը՝ հացը:
Այ, հացը ոչ մի կերպ իշխանության մոտ չի ստացվում: Ավելի ճիշտ, չկա ցանկություն մի քանի պատճառներով: Նախ, հացը քիչ է, եւ այն պետք է «արդարաբար բաժանվի» 45-50 ընտանիքների միջեւ: Երկրորդ, դրանից պետք է բաժին հանվի դեպուտատներին, նախարարներին, նրանց ազգուտակին, տարբեր մաստի սազանդարներին, թիկնապահներին, ընդդիմադիրներին, որոնք պետք է այդ 45-50 ընտանիքների համար ապահովեն ապահով Հայաստանը: Խորհրդային Միության ժամանակ հացը շատ էր, բոլորին բաժին հասնում էր այս կամ այն կերպ. մարդիկ գողություն անելով գլուխները պահում էին: Հիմա, հետգաղությանին ժամանակաշրջանում հացը պետք է ինքներս ստեղծենք, եւ բաշխենք: Ինչպե՞ս ենք բաշխում՝ հայտնի է բոլորին:
Ահա բոլոր կառավարությունների ու խորհրդարանների խնդիրը՝ ապահովել արտոնյալների ապահովությունը եւ բարեկեցությունը, եւ հնարավորինս այնպես, որ աղմուկ քիչ լինի, եւ այդ մեխանիզմում խափանումներ չլինեն: Դա բավական բարդ է, որովհետեւ ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգը «զարգանալով» փակ ֆեոդալական համակարգին բնորոշ միտումներով, գրեթե հասել է «արյունապղծության», երբ պարբերաբար ծնվում է արատավոր պտուղ-իրավիճակը: Ահա եւ, իրավիճակը թարմացնելու համար նախաձեռնվում են «կադրային ու կառուցվածքային արմատական փոփոխությունները», որոնք խնդիր ունեն, մի կողմից, զբաղեցնել հանրության տեսարանային բնազդը եւ ինչ որ հույսեր ներշնչել, մյուս կողմից՝ ապահովել համակարգի գոյությունը նոր պայմանավորվածությունների ու «թարմ առաջարկների» միջոցով:
Այդպես եղել է միշտ, եւ այս անգամ էլ նույնը կլինի, որքան էլ արմատական լինեն կադրային ու կառուցվածքային փոփոխությունները: Որքան արմատական՝ այնքան լավ: Հացը չկա՝ տեսարաններ որքան ուզեք:
Լուսանկարում Վարդան է՝ հայ հռչակավոր մերկապարուհին
Կառավարությունն աշնանն են հաշվում
11:40 - 9.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
27/10/18 10:47
Ճտերն աշնանն են հաշվում...
06/06/24 12:26
Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար
20/05/24 10:18
Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի
27/03/24 09:10
«Հրապարակ». Կառավարությունն էլի կպավ պետական սիմվոլներին
07/03/24 11:28
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
29/04/22 10:00
Գլխավոր դատախազն օրերն է հաշվում․ «Իրավունք»
03/03/22 13:19
Փոքր ֆերմերները կստանան աջակցություն. կառավարությունն արձագանքում է պարարտանյութերի գնաճին
11/12/21 10:03
Չինաստանն սկսել է վերահսկել եղանակը՝ հանուն կոմունիզմի
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան