BBC-ն, հղում անելով լիբանանյան ոստիկանությանը, հայտնում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռեբեկա Դայքի առեղծվածային մահվան մասին։ Նա աշխատել է Բեյրութում բրիտանական դեսպանատանը։
Ռեբեկայի դին հայտնաբերվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ճամփեզրին։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ կինը մահվանից առաջ բռնաբարվել է, իսկ հետո խեղդամահ արվել, հայտնել է տեղի ոստիկանության բարձրաստիճան սպան։ Տեղեկությունը ճշտվում է։