Թուրքիայի և Սիրիայի միջև ձգվող 911 կմ սահմանի 781 կմ երկարության գոտում ավարտվել է բետոնե պատի կառուցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բետոնե պատը կառուցվել է 7 տոննա ծանրությամբ, 2 մետր լայնությամբ և 3 մետր բարձրությամբ բլոկերից:
Պատի կառուցման աշխատանքները սկսվել էին 2015 թվականին: Այն Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև կառուցված պատից հետո աշխարհում ամենաերկարն էր: