«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում: Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել:
Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն եւ «էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, եւ հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել եւ ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել:
Սակայն, որքան էլ հետաքրքիր է, գործի քննության ժամանակ աշխատակիցները չեն խոստովանում գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար վախենալով հետագա ճնշումներից, ցուցմունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել: Մեր տեղեկություններով, սակայն, ԱԱԾ-ն գործի քննության ժամանակ արդեն համոզվել է, որ ոչ մի փորձաքննություն էլ չի իրականացվել»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում