Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը քիչ առաջ դատավճռով դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:
Դատարանը նրան մեղավոր ճանաչեց Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու, այդ հանցագործությունը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանին սպանելու և ապօրինի զենքի հոդվածներով:
Նշենք, որ 25 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու միջնորդությամբ էր հանդես եկել մեղադրող Արթուր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ դատարանը երրորդ անգամ էր հեռացել խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, նախորդ երկու անգամ հեռանալուց հետո նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակել է որոշումներ՝ դատաքննությունը վերսկսելու մասին: