Իսրայելի մայրաքաղաքում 42-ամյա կինը արու զավակ Է ունեցել, որը դարձել Է նրա 20-րդ երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Jerusalem Post թերթը: Ծննդաբերությունը շարունակվել Է մի քանի ժամ եւ ընթացել Է առանց բարդացումների, երեխան լույս աշխարհ Է եկել միանգամայն առողջ:

Կնոջ 20 երեխաներից երկուսը երկվորյակներ են, նրա ավագ զավակներն արդեն իրենց երեխաներն ունեն: Կինը ուղղափառ հուդայականության հետեւորդ Է: Նա հրաժարվել Է մանրամասներ ներկայացնել իր ու իր ընտանիքի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: