Հայաստանի համար եկող տարվա մարտահրավերը փոփոխվող աշխարհի նոր կանոններ

կլինեն: Պետք է պարզապես լինել օպերատիվ և ետ չմնալ համաշխարհային միտումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Աշխարհը շատ արագ է փոփոխությունների ենթարկվում: Հայաստանը պետք է պարզապես կարողանա ճիշտ կողմնորոշվել, օպերատիվ լինել և համաշխարհային միտումներից ետ չմնալ»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ է լինելու աշխարհում և դրանցից օգուտներ քաղել, ինչը կարող է անել Հայաստանը:

Իսկ այս տարվա համար Քոչարյանը մեծապես կարևորեց Հայաստանից արտահանման կտրուկ աճը: «2 մլրդ դոլարից ավելի արտահանումը ֆանտաստիկ թիվ է Հայաստանի պատմության մեջ»,- եզրափակեց նա: