Ամերիկյան հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն արդեն տևական ժամանակ հանդիպում է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ, որը, ըստ քաջատեղ աղբյուրների, պատրաստվում է սուրբծննդյան տոներին ամուսնության առաջարկ անել 48-ամյա երգչուհուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մարզիկը 40 մլն դոլարով Gulfstream մասնավոր օդանավ է գնել, որպեսզի կարողանա սիրելիի հետ ճամփորդել ամբողջ աշխարհով մեկ: Նշվում է, որ օդանավը 14 ուղևորի համար է, ինչը նշանակում է, որ զույգը կարող է ճանապարհորդություններ կատարել նախորդ ամուսնություններից ծնված երեխաների ու մյուս բարեկամների հետ:
People ամսագրի պնդմամբ՝ Ռոդրիգեսի ու Լոպեսի հարաբերությունները շուտով կհանգուցալուծվեն ամուսնությամբ:
«Նրանց երեխաները շատ են ուզում, որ Ջենիֆերն ու Ալեքսն ամուսնանան: Երեխաներն իրար հետ շատ լավ լեզու են գտել ու ընդունել են իրենց ծնողների միությունը»,-ասել է զույգին մոտ աղբյուրը:
Նշվում է, որ Լոպեսի համար սա կարող է դառնալ 4-րդ ամուսնությունը: