«Պաշտպանության նախարարությունում տերուտիրականը միշտ պետք է լինի պաշտպանության նախարարը։ Վայ էն երկրին, որտեղ այդպես չէ»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Խոսելով այն տեղեկությունների մասին, թե իր եւ Գլխավոր շտաբի պետի հարաբերությունները լարված են, Վիգեն Սարգսյանը նշել է.

«Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։  Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են։ Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ։ Շտաբի պետը երբեք չի կարող արդյունավետ կառավարել զորքը, եթե չունի նախարարի լիարժեք վստահությունը, պաշտպանության նախարարը երբեք չի լինի արդյունավետ, եթե չի հենվում գիտակ եւ կարող շտաբի պետի վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում