Օրերս երգիչ Գևորգ Մարտիրոսյանը ներկայացրեց իր՝ «Սրտակեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ երգը կոմերցիոն բնույթ է կրում և նվիրված է մի աղջկա, որին նմանատիպ գեղեցիկ անակնկալ է մատուցել իր սիրելին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում երգիչը հաստատեց մեր տեղեկությունը.

«Երգը նվիրված է մի աղջկա: Ինչ-որ երիտասարդ երգը նվիրել է իր սիրելիին»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչը՝ չցանկանալով բացահայտել պատվիրատուի անունը:

Մեր տեղեկություններով՝ տեսահոլովակը պատվիրել է Նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը և այն նվիրել իր սիրելիին:

Ի դեպ՝ աղջկան բավականին շատ է դուր եկել անակնկալը. նա ինստագրամի իր էջում երգի համար շնորհակալություն է հայտնել ընկերոջը և անակնկալը որակել որպես երբևէ ստացած լավագույն նվեր: