Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր այցելել է Նոր Նորք համայնքում բնակվող անապահով, 14 զավակ ունեցող մի ընտանիքի: Ֆեյսբուքյան իր էջում Զարուհի Փոստանջյանն իր այցն ուղիղ եթեր է հեռարձակել՝ պատմելով, որ ընտանիքը չունի տանիք, բնակվում է նկուղի նման մի վայրում:
Բազմազավակ ընտանիքի հայրը նշել է, որ խնդրել են քաղաքապետարանին՝ իրենց մի փոքր սենյակ տրամադրել, որպեսզի իրենք վարձ չվճարեն, բայց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը ներկայացել է ու առաջարկել վաճառել երեխաներից մեկին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.