Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է 2019 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, խոսելով նախագահական ընտրությունների մասին, Քըլըչդարօղլուն ասել է. «Կարող եմ թեկնածու լինել: Երբ գա տեղն ու ժամանակը, համապատասխան հետազոտություններ կարվեն և որոշում կընդունվի: Հարցը կքննարկեն կուսակցության ներսում»:
2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում որպես ամենահավանական թեկնածուներ շրջանառվում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նորաստեղծ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեների անունները: