Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Դերբի»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով:
Հանդիպման 84-րդ րոպեին հաշիվը բացեց Ջեսի Լինգարդը, իսկ խաղավարտին Լուկակուն կրկնապատկեց մանչեսթերիցների գոլային առավելությունը: Արդյունքում Մոուրինյուի թիմը 1/16 եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 46-րդ րոպեին:
Լուսանկարը՝ Mirror-ի: