Հնդկաստանի արևմտյան ափերին նավակի շուռ գալու հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա: Ինչպես հաղորդում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է հնդկական ANI գործակալությունը:
Միջադեպի ժամանակ նավակում գտնվել են 40 աշակերտ, նրանցից 25-ին հաջողվել է փրկվել:
Դեպքի վայրում իրականացվում են փրկարարաորոնողական աշխատանքներ մյուս աշակերտներին ևս հայտնաբերելու նպատակով: