ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ամփոփիչ խորհրդակցությունը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը, մասնակցում էր գլխավոր վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը:
Գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն իր զեկույցում նշեց, որ 2016-ի համեմատությամբ 97-ով ավելացել են իրենց վստահված պահպանվող օբյեկտների, 112-ով՝ բնակարանների թիվը, ինչը քաղաքացիների վստահության բարձրացման արդյունք է:
2017-ին գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ բացահայտվել է 190 հանցագործության դեպք, բացատրական աշխատանքի արդյունքում՝ քաղաքացիները պետական պահպանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումներ են ներկայացրել ապօրինի պահվող 28 հրազեն, 41 նռնակ և փամփուշտներ:
Անուբաղ Համբարյանը դրական գնահատեց գլխավոր վարչության նախորդ տարվա աշխատանքը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով ծառայության որակի ավելի բարձրացման ուղղությամբ»: