Չինաստանի Հյուսիս-Արևմուտքում գտնվող Սիան քաղաքում թեստային ռեժիմով գործարկվել է օդի մաքրման խոշոր համակարգ: Այս մասին տեղեկացնում է «South China Morning Post»-ը:

Համակարգն աշխատում է ջերմային կայանների շնորհիվ: Օդը թափանցում է ներս, արևային էներգիայի տաքացմամբ աշտարակով բարձրանում է վերև և անցնում բազմաթիվ ֆիլտրերի միջով:

 

Ինչպես նշում է պարբերականը, Սիանը Չինաստանի ամենաաղտոտված 10 քաղաքների ցանկում է: