«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի փոխանակման գործարքը:

«Ալեքսիսը աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և ավելի ուժեղ կդարձնի մեր թիմը:

 

Ցանկանում եմ հաջողություն և երջանկություն մաղթել Հենրիխին, որին համոզված եմ՝ կհասնի: Նա այն ֆուտբոլիստն է, ում չենք մոռանա, հատկապես  իր ներդրումը Եվրոպայի լիգայի հաղթանակում», — նշել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Լոնդոնի թիմը պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին: