Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերները' «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները, սոցցանցերում հաջողություն են մաղթել Մխիթարյանին:

Ջեսի Լինգարդը գրել է. «Լավագույնը քեզ, եղբայր»: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի խաղացող Խուան Մատան ևս հաջողություն է մաղթել հայ ֆուտբոլիստին' խորհուրդ տալով վայելել նոր ակումբը:

«Իմ եղբայր, հաջողություն քեզ: Ես կկարոտեմ քեզ»,-գրել է բելգիացի հարձակվող Լուկակուն: