«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում ելույթ է ունեցել: Նա իր հետ բերել էր պաստառ, որի վրա գրված էր՝ «Դժոխքի երաժշտություն Հայաստանում», «Ընդվզի′ր, մերժի′ր սատանայի բանաձևը»:
«Այս պաստառում պատկերված է այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում»,- այսպես մեկնաբանեց Փոստանջյանը: