Ազգային ժողովում այսօր լրագրողները  ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ չպատասխանեց գնաճի վերաբերյալ հարցրին։

«Եվրոպայի վիճակագիրների փորձառության օրենսգքրի համաձայն՝ հանրությունը վիճակագրական ծառայությանը պետք է տարբերի կոնկրետ քաղաքական կողմնորոշում ունեցող պետական այլ մարմիններից և վիճակագրական ծառայությանը չներքաշի քաղաքական, վարչական, տնտեսական և այլ շահերի կոնֆլիկտներում»,- նշեց նա։

 

Մնացականյանը նշեց, որ ԱՎ ծառայությունը արձանագրում է կոնկրետ գնային փոփոխությունները։

Ըստ պաշտոնյայի՝ գնային փոփոխությունները չեն կարող որոշվել ազգային մակարդակով, քանի որ գործում է կոնկրետ մեթոդաբանություն։

Խոսելով երկրում աղքատության ցուցանիշի մասին՝ ԱՎԾ նախագահն ասաց, որ հրապարակված վերջին տվյալները  2016 թվականի տվյալներն են, որոնց համաձայն՝ ՀՀ-ում պաշտոնապես աղքատ է բնակչության 29.4 տոկոսը։