«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ղազախստանում ՀՀ դեսպան, ՀՀՇ-ի իշխանության տարիներին «գորշ կարդինալի» համբավ ունեցող ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ էր տեղի ունեցել այն օրերին Արմեն Սարգսյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ. չէ՞ որ առանց կրակ ծուխ չի լինում։ «Լինո՛ւմ է. հարց եք հղում ինչ-որ առասպելի մասին: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել առասպելի հերքումը կամ հաստատումը: Առասպելները նրա համար են, որ մարդիկ լսեն ու զմայլվեն դրանց խորհրդավորությամբ, չափազանցված ուժով: Վայելե՛ք: Իսկ ըստ էության ասեմ գեթ մեկ բան. դուք գիտե՞ք, երբ Արմեն Սարգսյանը հրաժարական տալուց հետո հիվանդանոցում բուժվում էր, Վազգեն Սարգսյանն իշխանության մեջ եղած այն քչերից էր, որ կանոնավոր խոսում էր նրա հետ հեռախոսով ու անկեղծ հոգատարություն ցուցաբերում: Էլ որքա՞ն ժամանակ պետք է հոսի, որ համոզվեք' Վազգենն առաքինի մարդ էր»»:
Ավելի մանրամասն'թերթի այսօրվա համարում: