Ճապոնական ծովում ռուսական «Վոստոկ» ձկնորսական նավը, որի վրա 21 մարդ է եղել, անհետացել է:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ` նավի վրա եղել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի քաղաքացիներ:

Նավը վթարային ազդանշան է արձակել, որից հետո ազդանշանի վայր են մեկնել փրկարարական ուժերը:

Նավի որոնման վայրում հայտնաբերվել են երկու փրկարարական բաճկոն և նավից մի քանի իրեր:

«Վոստոկ» ձկնորսական նավը Հարավային Կորեայից ուղևորվելիս է եղել Խոլմսկի նավահանգիստ: