Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին `գնահատելու Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը, որտեղ Թուրքիան քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ է իրականացում:

Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

 

«Ես խնդրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կազմակերպության ներսում քննարկել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Զիգմար Գաբրիելը հայտարարել էր նաև, որ Գերմանիան դադարեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը, պայմանավորված Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ:

«Ինչ վերաբերում է զենքի արտահանման շուրջ ընթացիկ կոնսուլտացիաներին, ապա կառավարության համար պարզ է, որ մենք իրավունք չունենք սպառազինություններ մատակարարել մի տարածաշրջանի, որտեղ լարվածություն կա, եւ մենք դա չեն անի»,-ասել էր Գերմանիայի ԱԳ նախարարը: