ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ի կողմից որպես նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին առաջադրելը շատ լավ որոշում էր:

Հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը հավելեց, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն բարձր ինտելեկտի, իր կարծիքն ունեցող, իր մոտեցումները ձևավորած անձնավորություն է:

 

«Արմեն Սարգսյանը հստակ է պատկերացնում ժողովրդի, երկրի, պետության կարիքներն ու նշանակությունը: Նա ծանոթ է նաև ներքին խնդիրներին՝ լինելով Հայաստանի քաղաքացի, մյուս կողմից՝ ծանոթ է միջազգային «նիստուկացին»: Նա անգամ երկրի վարչապետն է եղել: Նա ՀՀ նախագահի լավ թեկնածու է», - նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։