ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշում է, որ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների արդյունքներն ամփոփելու արդյունքում պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ  գնաճի թեմայով լսումներին մասնակցել են թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, թե՛ մասնագետներ, ովքեր ներկայացրել են իրենց առաջարկները։ Այս պահին դրանք ուսումնասիրվում են։

 

«Այդ առումով մենք ձգտեցինք տալ հավասար իրավունքներ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև մասնագիտական կարծիքներ լսել։ Լսումների արդյունքները հիմա ամփոփվում են։ Ամփոփոելով դրանք՝ ԱԺ հանձնաժողովների համապատասխան մասնագետները գտնում են, որ կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։ Երկու նախաձեռնություն ներկայացված է»,- նշեց Բաբլոյանը։

ԱԺ նախագահն ասաց, որ նոր առաջարկներ ևս կարվեն։