ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը Դավոսում Համաշխարհային տնտեսակաան ֆորումում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը բավական հնարավոր սցենար է համարում և Պենտագոնին կոչ է արել այդ դեպքի համար մանրամասն ծրագիր մշակել: Այս մասին գրում է vlasti.net-ը:

Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

 

«Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն կիբերհարձակումների, այլև «կանաչ մարդուկների» ներխուժմանը, օրինակ՝ Բալթիկա, որտեղ Ռուսաստանը կարող է օգտագործել ազգային փոքրամասնություններին: Արձագանքման ռազմավարություն է պետք ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ին»,- ասել է Քարթերը: